
Threema
Անվտանգ կապ Threema հավելվածի միջոցով։
Հետազոտում է ռազմական ծախսերը, սպառազինությունների մատակարարումներն ու ռազմավարական կայունությունը։
→Միջազգային անվտանգության, ռազմական հավասարակշռությունների և ռազմավարական ռիսկերի հեղինակավոր աղբյուր։
→ՄԱԿ-ի ինքնավար հետազոտական ինստիտուտ՝ զինաթափման, սպառազինությունների վերահսկման և ռիսկերի թեմաներով։
→Հավաքագրում և վերլուծում է հակամարտությունների, քաղաքական բռնության, բախումների ու բողոքների տվյալները։
→Հետազոտում է կազմակերպված բռնության, զինված հակամարտությունների և պատերազմների զոհերի տվյալները։
→Հետազոտում և գնահատում է հրաձգային զենքի տարածումը, թեթև սպառազինություններն ու զինված բռնությունը։
→ՆԱՏՕ-ի գիտական և տեխնոլոգիական կառույց, որը խթանում է պաշտպանական հետազոտություններն ու նորարարությունը։
→ՆԱՏՕ-ի պաշտպանական-քաղաքական ուսումնական կենտրոն, որը վերլուծում է ռազմավարական ու անվտանգային խնդիրները։
→Վերլուծում է ԵՄ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, պաշտպանությունը և ռազմավարական ինքնավարությունը։
→Աջակցում է ԵՄ անդամ երկրների պաշտպանական համագործակցությանը և ռազմական կարողությունների զարգացմանը։
→«ՌԱԶՄԻԿ»-ը հայոց սփյուռքի անկախ ռազմավերլուծական և տեղեկատվական ռեսուրս է։ Մենք վերլուծում ենք պատերազմներ, բանակներ, ռազմական տեխնոլոգիաներ, ռազմական պատմություն, պաշտպանական քաղաքականություն և ռազմաքաղաքական որոշումներ՝ գլոբալ հայկական աշխարհի ազգային շահերի դիտանկյունից։ Մեզ համար նշանակություն ունեն փաստերը, տրամաբանությունն ու հետևանքները, ոչ թե հեղինակի անձը կամ պատկանելությունը որևէ քաղաքական ճամբարի։
Մենք խոսում ենք հայոց սփյուռքի տարածությունից։ Սա նշանակում է վերլուծական հեռավորություն Հայքի ներքաղաքական պայքարից, բայց ոչ անտարբերություն Հայքի ճակատագրի նկատմամբ։ Մեր ուշադրության առարկան են անվտանգությունը, ինքնիշխանությունը, պետական կայունությունը և հայկական աշխարհի ռազմավարական ապագան։
Մեր խնդիրը առաջինը տեղեկացնելը չէ, այլ բացատրելը՝ ինչու է տեղի ունեցել, ինչի է տանում և որն է որոշումների գինը։
Մեր մեթոդը փաստերն են, ոչ թե զգացմունքները․ պատճառներն ու հետևանքները, ոչ թե առիթներին արձագանքելը․ համակարգային վերլուծությունը, ոչ թե կարգախոսները։ Մենք չենք փոխարինում ապացույցները քաղաքական հակակրանքով, չենք կառուցում եզրակացություններ չհաստատված մեղադրանքների վրա և չենք ընդունում կույր հավատարմություն ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ էլ արտաքին ազդեցության կենտրոններին։
Մեր չափանիշը վերլուծական հեռավորությունն է և պնդումների ապացուցողական ստուգումը։ Մենք գնահատում ենք որոշումները ըստ դրանց բովանդակության, հետևանքների և ազգային շահին համապատասխանության։ Մեր նպատակը որևէ մեկին հաճոյանալը չէ, այլ ցույց տալը, բացատրելը և զգուշացնելը։
«ՌԱԶՄԻԿ»-ը մտածողության կարգապահություն է այնտեղ, որտեղ չափազանց հաճախ հաղթում են զգացմունքները, կուսակցական կողմնակալությունն ու տեղեկատվական աղմուկը։ Մենք փաստերի, իրավական կարգի, պետական կայունության և ռազմավարական պատասխանատվության կողմն ենք, այլ ոչ թե քաղաքական կուռքերի և ժամանակավոր քաղաքական ճամբարների։
«ՌԱԶՄԻԿ»-ը անկախ ռազմավերլուծական ռեսուրս է՝ զերծ գովազդատուների կամ քաղաքական հովանավորների ճնշումից։ Ձեր աջակցությունը թույլ է տալիս ռեսուրսին մնալ անկախ, շարունակել վերլուծությունը և զարգանալ։
Աջակցությունը «ՌԱԶՄԻԿ»-ի աջակցություն է, ոչ թե արտոնությունների գնում։ Բոլոր նյութերը մնում են բաց բոլորի համար։ Ով չի ցանկանում՝ թող չաջակցի։
Աջակցության բոլոր մակարդակները ծառայում են նույն նպատակին՝ պահպանել և զարգացնել «ՌԱԶՄԻԿ»-ի անկախ ռազմավերլուծական աշխատանքը։ Ավելի բարձր մակարդակները նախատեսված են այն աջակիցների համար, ովքեր ցանկանում են ավելի մեծ ներդրում ունենալ ռեսուրսի երկարաժամկետ կայունության մեջ։
Վճարումներն իրականացվում են Patreon-ի միջոցով։ Նշված գումարները բաժանորդագրության ամսական արժեքն են. կախված ձեր երկրից՝ վճարման պահին կարող է ավելանալ ԱԱՀ։
Նրանց համար, ովքեր նախընտրում են՝ աջակցություն կրիպտոարժույթով։
———«ՌԱԶՄԻԿ»-ի վերլուծությունը կախված չէ աջակիցներից։ Աջակցությունը չի ազդում նյութերի բովանդակության վրա։
Ընտրեք ձեզ հարմար կապի տարբերակը։

Անվտանգ կապ Threema հավելվածի միջոցով։

Անվտանգ կապ Telegram հավելվածի միջոցով։
«ՌԱԶՄԻԿ»-ի փոստը տեղակայված է Proton Mail-ի պաշտպանված փոստային ենթակառուցվածքում։ Սակայն նամակագրության անվտանգության մակարդակը կախված է ոչ միայն մեր կողմից, այլև ուղարկողի փոստային ծառայությունից, սարքից և անվտանգության կարգավորումներից։ Այդ պատճառով առանձնապես զգայուն նյութերի դեպքում խորհուրդ ենք տալիս օգտագործել պաշտպանված կապի միջոցներ կամ գրել այնպիսի փոստային ծառայությունից, որն ապահովում է ծայրից ծայր գաղտնագրում։
Մի ուղարկեք զգայուն անձնական տվյալներ, եթե վստահ չեք կապի անվտանգության մեջ։
«ՌԱԶՄԻԿ»-ը դիտարկում է պատասխանատու տեղեկատվական և գործընկերային տեղադրումներ այն կազմակերպությունների, ընկերությունների, նախաձեռնությունների և նախագծերի համար, որոնք համահունչ են ռեսուրսի բնույթին և հեղինակային չափանիշներին։
«ՌԱԶՄԻԿ»-ը ռազմավերլուծական ռեսուրս է, որը կենտրոնացած է անվտանգության, պաշտպանական քաղաքականության, ռազմական բարեփոխումների, ռազմավարական մտածողության և հանրային տեղեկատվական դիմադրողականության վրա։
Կայքում նախատեսված են առանձին տեղեկատվական տարածքներ, որոնք կարող են օգտագործվել գործընկերային, ինստիտուցիոնալ կամ առևտրային տեղադրումների համար։ Մենք դիտարկում ենք կազմակերպությունների, ընկերությունների, նախաձեռնությունների և նախագծերի առաջարկները, եթե դրանց գործունեությունը չի հակասում «ՌԱԶՄԻԿ»-ի բնույթին, ռեսուրսի հեղինակության չափանիշներին և հանրային պատասխանատվության սկզբունքին։
Տեղադրումը կարող է կապված լինել ոչ միայն պաշտպանական, կրթական կամ հետազոտական ոլորտների հետ։ Մենք դիտարկում ենք նաև լուրջ ընկերությունների և կազմակերպությունների առաջարկներ այնպիսի ուղղություններից, ինչպիսիք են լոգիստիկան, շինարարությունը, ճարտարագիտությունը, տեխնոլոգիաները, արտադրությունը, մասնագիտական ծառայությունները, հրատարակչական նախագծերը, միջոցառումները, կրթական ծրագրերը և հանրային կամ մասնագիտական նշանակություն ունեցող այլ ոլորտներ։
«ՌԱԶՄԻԿ»-ը չի ընդունում տեղադրումներ, որոնք կապված են հետևյալ ուղղությունների կամ բովանդակության հետ.
Միևնույն ժամանակ «ՌԱԶՄԻԿ»-ը պահպանում է խմբագրական ընտրության իրավունքը։ Մենք չենք տեղադրում նյութեր, որոնք կարող են նվազեցնել կայքի տեղեկատվական միջավայրի որակը, վնասել ռեսուրսի հեղինակությանը, ստեղծել էժան գովազդի տպավորություն կամ հակասել անվտանգության, հանրային պատասխանատվության և մասնագիտական էթիկայի սկզբունքներին։
Կայքում տեղադրումը չի նշանակում տվյալ կազմակերպության, ապրանքի, ծառայության, գործարար հեղինակության կամ քաղաքական դիրքորոշման խմբագրական աջակցություն։ Այն դիտարկվում է որպես տեղեկատվական կամ գործընկերային ներկայություն կայքի հատուկ նախատեսված տարածքում։
«ՌԱԶՄԻԿ»-ը պահպանում է տեղադրումը մերժելու իրավունքը՝ առանց պատճառները հրապարակայնորեն բացատրելու պարտավորության, եթե առաջարկը չի համապատասխանում ռեսուրսի բովանդակային կամ էթիկական չափանիշներին կամ կարող է վնասել նրա հեղինակությանը։
Տեղադրման հնարավորությունները, ձևաչափերը և պայմանները քննարկելու համար կարող եք գրել մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով։
Խնդրում ենք նամակում կարճ ներկայացնել կազմակերպությունը կամ նախագիծը, տեղադրման նպատակը, ցանկալի ձևաչափը, տեղադրման նախատեսվող ժամանակահատվածը և կապի տվյալները։